
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր առաջին անգամ է վարում կառավարության նիստը։
Հետաքրքիրն այն է, որ վարչապետը բոլոր զեկուցողներին հարցեր է ուղղում, առաջարկություններով հանդես գալիս: Մասնավորապես, նա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի զեկույցից հետո առաջարկեց նախարարներին զեկույցները մաքսիմալ լակոնիկ ձևակերպել։
Իսկ կառավարության նիստի վերջում նա ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին հարցրեց, թե երբ կարող է մեխանիզմներ ներկայացնել իր հանձնարարականի շուրջ և առաջարկեց նիստից հետո քննարկել: