Հերթական ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներակայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին հարցին:
«Քննարկվել է գործընթացը, քննարկվել են կարգավորման հնարավոր ուղիները: Ես տեղեկություններ չունեմ այն մասին, թե երբ է պլանավորվում հերթական հանդիպումը: Եթե այն հայտնվի օրակարգում, ապա մենք կտեղեկացնենք այդ մասին»,- ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներակայացուցիչը նշել է, որ ԱՊՀ հոբելյանական գագաթաժողովի ընթացքում, որը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Բիշքեկում, կկայանա Համագործակցության երկրների արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստը: