
23-ամյա Ինեսա Սրապիոնյանը որոնվում է որպես անհետ կորած:
Նա սեպտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, դուրս է եկել տանից և չի վերադարձել:
ArmLur.am-ի թղթակիցը գնացել էր նրանց բնակարան հարազատներից մանրամասներ ճշտելու ակնկալիքով:
Հարևաններից մի կին հրաժարվեց պատասխանել որևէ հարցի` նշելով հարցերը պետք է հղել միայն ընտանիքի անդամներին:
Ինեսայի հարազատներից մորաքույրը միայն նշեց, որ ամեն ինչ լավ է լինելու:
Մեր հարցադրումներին կինը միայն պատասխանեց, որ դեռևս ոչ մի ինֆորմացիան չունեն, ոստիկանությունը շարունակում է որոնողոկան աշխատանքները, իսկ թե ինչով էր պայմանավորված կնոջ լավատեսությունը, պարզ չէ:
Նշենք, որ Ինեսան սովորում է Հերացու անվան բժշկական համալսարանում։
Ինեսա Սրապիոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողները կարող են դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել, 095-90-90-77, 010-45-02-02, 1-02 հեռախոսահամարներով։