ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին.
«Հարգարժա՛ն պարոն Կարապետյան, որում ասված է.
Ընդունե՛ք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս՝ ՀՀ վարչապետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ:
Համոզված կարող եմ պնդել, որ Ձեր գործունեության ողջ ընթացքում պատասխանատվությամբ և սրտացավորեն եք վերաբերվել հայրենիքին և հայ ժողովրդին, ինչն իրենց վրա բազմիցս զգացել են նաև Արցախի Ձեր հայրենակիցները:
Կասկած չունեմ, որ արժանապատվորեն կարդարացնեք հայ ժողովրդի և ՀՀ իշխանությունների վստահությունն ու սպասելիքները: Հաշվի առնելով Ձեր անցած ուղին, մասնագիտական ու կառավարչական մեծ փորձն ու հմտությունները և մարդկային որակները՝ վստահ եմ, որ այս աշխատանքում ևս Ձեր ողջ ներուժն ի սպաս եք դնելու հայրենիքի զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացման ռազմավարական գործին:
Մաղթում եմ, որ հաջողություններն ուղեկցեն Ձեր ստանձնած առաքելությանը՝ հանուն հայոց պետականության ամրապնդման և հայ ազգի հարատևման»: