Ռուսական զենքի արտահանումը հունվար-օգոստոս ամիսներին հասել է $8 միլիարդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանից զենքի արտահանման ընդհանուր գումարը 2016թ. հունվարից մինչև օգոստոս հասել է մոտ 8 միլիարդ դոլարի: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Պունչուկը:

«8 ամսվա ընթացքում ընդհանուր արտահանումը կազմել է մոտ 8 միլիարդ: Սկզբունքորեն, տարեկան վաճառքները նույն կերպ են ընթանում. տարեսկզբից առավել քիչ, ապա թափ են հավաքում տարեվերջին և վերադառնում են պլանավորված ծավալներին»,-ասել է Պունչուկը Africa Aerospace and Defence միջազգային օդատիեզերական ցուցահանդեսի շրջանակներում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը 2015թ. 14,5 միլիարդ դոլարի զենք է վաճառել:




Լրահոս