Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերի շրջանակում Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասից Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ավտոճանապարհի լայնացման և բարեկարգման աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտվել են: Դրանով իսկ հնարավորություն է ստեղծվել Դավթաշենի 2-րդ թաղամասի վերին հատվածից Եղվարդի խճուղի և Տիգրան Պետրոսյան փողոց տանող տարածքը դարձնելու ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ճանապարհային հանգույց:
Իրենց գոհունակությունը հայտնելով կատարված աշխատանքից՝ վարորդները նշել են, որ ճանապարհային նոր հանգույցն անհրաժեշտություն էր տարածքի երթևեկությունը կանոնակարգելու համար: