Կբարելավվի պատմամշակութային հուշարձանների պահպանության վերահսկողությունը  

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործադիրի հավանությանն է արժանացել Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել հուշարձանների բնագավառի կառավարման մեխանիզմները, ստեղծել տեղեկատվական միասնական դաշտ, ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, ինչի արդյունքում կբարելավվի վերահսկողությունը, կկարգավորվեն տարաձայնություններ առաջացնող խնդիրները:

Կառավարությունը հավանություն է տվել նաև Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին: Արդյունքում՝ կներդրվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին տրամադրվող այլընտրանքային խնամքի ծառայությունների, նրանց կենսաբանական և փոխարինող ընտանիքներին ուղղված խնամքի մասնագիտական ուղեկցման այլընտրանքային ծառայությունների համակարգը, կմշակվի այլընտրանքային խնամքի ծառայությունների մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանություն, այդ թվում՝ մոնիթորինգային ցուցանիշներ, կստեղծվեն նախադրյալներ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունների բեռնաթափման և այդ հաստատություններ երեխաների մուտքը կանխարգելելու, համայնքներում երեխաների այլընտրանքային ծառայությունների նոր տեսակներ ստեղծելու համար:




Լրահոս