Բոլորս գիտենք, թե որքան կարևոր է հետևել բերանի խոռոչի հիգիենային և պարբերաբար հաճախել ատամնաբույժի մոտ: Անկասկած, պետք է վստահել այդ մասնագետներին, քանի որ նրանք մաքսիմալ անկեղծ են հաճախորդների հետ, սակայն որոշ փաստեր նրանք գաղտնի են պահում: Ահա դրանցից մի քանիսը.
1. Ոչ բոլոր ատամնաբույժներն են հասցնում կատարելագործվել
Գոյություն ունի բարձրագույն ստոմատոլոգիական կրթական համակարգ , որը ոչ միշտ են հասցնում անցնել գործող ատամնաբույժները: Եվ այդ պայմաններում ատամնաբույժների պատրաստման մակարդակը ոչ միշտ է համապատասխանում ժամանակակից պահանջներին:
2. Թուքը կարևոր դեր է խաղում
Թուքն իսկապես կարևոր դեր է խաղում բերանի խոռոչի առողջության պահպանման համար: Այն պայքարում է կարիես առաջացնող բակտերիաների դեմ, մաքրում է ատամներն ու լնդերն առողջ պահում: Ահա թե ինչու ատամնաբույժները մաստակը լավ միջոց են համարում, որը մեծացնում է թքարտադրությունը:
3. Ատամնաբույժները պետք է ուշադրություն դարձնեն նաև հաճախորդների մյուս հիվանդություններին
Այսպես, պարադոնտոզը կարող է վկայել շաքարախտի կամ սրտանոթային հիվանդությունների առկայության մասին: Ատամնաբույժները պետք է հաշվի առնեն հիվանդի ընդհանուր վիճակն ու նրան ուղղորդեն համապատասխան բժշկի մոտ:
4. Ատամնաբույժները բերանի խոռոչի քաղցկեղի ախտորոշում են անցկացնում
Բերանի խոռոչի քաղցկեղը մահացու ելք ունեցող հիվանդություններից է: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է պարբերաբար հաճախել ատամնաբույժի մոտ, որպեսզի ճիշտ ժամանակին հայտնաբերեք հիվանդությունը:
5. Ատամնաբուժական սարքավորումները պոտենցիալ վտանգ են ներկայացնում
Դրանք իսկապես կարող են վնասել հաճախորդին, եթե բուժման ժամանկ վերջինս սխալ շարժում անի:
6. Ատամի մածուկի փրփուրն անօգուտ է ատամների համար
Այն որևէ արդյունավետություն չունի:
7. Պրոթեզների որոշ նյութեր ստիպված են լինում պատվիրել արտասահմանյան լաբորատորիաներում
Ոչ բոլոր երկրների կլինիկաները կարող են բավարար ատամնատեխնիկա ունենալ: Նման նյութերի ամենավատ մատակարարը Չինաստանն է համարվում, որն աշխատում է կապարի և այլ վտանգավոր տարրերի հետ:
8. Ֆտորիդի ավելցուկը վտանգավոր է
Չնայած նրան, որ ֆտորիդը բնական նյութ է, որը պաշտպանում է կարիեսից, այն թունավոր է մարդու համար, առավել թունավոր, քան կապարը:
9. Ատամնաբույժի մոտ հաճախելուց առաջ խորհուրդ չի տրվում բերանի տհաճ հոտը վերացնել մաստակով կամ թարմացնող միջոցով
Անհրաժեշտ է միայն լավ լվանալ ատամները:
10. Ատամների սպիտակեցումը կարող է խնդիրներ առաջացնել
Ժամանակակից ստոմատոլոգիայում ամենատարածված պրոցեդուրաներից է: Ճերմակ ժպիտ ունենալու համար անհրաժեշտ է դիմել փորձառու ատամնաբույժի:
11. Պարտադիր չէ հաճախել ատամնաբույժի մոտ ամեն 6 ամիսը մեկ
Ատամնաբույժի մոտ այցելելու հաճախականությունը կախված է նրանից, թե ինչպես եք հետևում բերանի խոռոչի մաքրությանն ու առողջությանը:
12. Ատամի խոզանակը պետք է փոխել 3 ամիսը մեկ
Այն նույնպես ունի իր պիտանելիության ժամկետը:
13. Հնացած սարքավորում
Բացի այն, որ ոչ բոլոր ատամնաբույժներն են հասցնում կատարելագործել իրենց գիտելիքները, նրանք օգտագործում են հնացած սարքավորումները:
14. Պետք չէ ողողել բերանի խոռոչն ատամները մաքրելուց հետո
Այդ դեպքում ֆտորիդն ու այլ ակտիվ էլեմենտներ չեն հասցնում գործել, հենց դրանք են պաշտպանում էմալն ու սպանում բակտերիաները:
15. Ատամի թելն անօգուտ է
Ժամանակակից հետազոտություններն այդպես էլ չեն կարողացել ապացուցել, այս մաքրող միջոցն արդյունավետ է: Associated Press գործակալությունը նույնիսկ պաշտոնական հարցում է ուղարկել ԱՄՆ-ի առողջապահության նախարարությանն ու սոցիալական ծառայություններին, սակայն այդպես էլ չեն կարողացել ատամի թելի օգտին ապացույցներ ներկայացնել: