ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ծննդյան օրվա կապակցությամբ նկար է նվիրել, որը կոչվում է «Գործարանում», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եվս մեկ հարց, որը դուրս է մեր այսօրվա խորհրդակցության շրջանակներից. երեկ Դմիտրի Անատոլևիչի ծննդյան օրն էր: Ես երեկ հաճելի հնարավորություն ունեցա նրան շնորհավորելու հեռախոսով, սակայն այսօր ցանկանում եմ դա անել անձամբ և նվիրել այս հուշանվերը»,- ասել է Պուտինը:
Վերջինս նշել է, որ նկարը «համապատասխանում է Դմիտրի Անատոլևիչի այսօրվա գործունեությանը»:
Путин поздравил Медведева с днем рождения: подарил картину под названием "В цеху" pic.twitter.com/j9XvZKhDOi
— Дмитрий Смирнов (@dimsmirnov175) September 15, 2016