Որքան է անհրաժեշտ քայլել ավելորդ քաշից ազատվելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քայլելն ամենապարզ, սակայն նաև ամենաարդյունավետ վարժություններից է: Այն օգնում է բարելավել առողջական վիճակն ու մկանային տոնուսը: Քչերը գիտեն, որ հենց նման բնական վարժություններն են օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից ընդամենը մեկ ամսում:

Դրա համար անհրաժեշտ է նաև հետևել սննդակարգին և ֆիզիկական վարժություններ կատարել:

Առաջին հերթին, պետք է հաշվի առնել, որ քայլելու ընթացքում այրվող կալորիաների քանակը որոշվում է երկու գործոնով` քայլելու տևողականությամբ և ձեր քաշով: Օրինակ, եթե դուք 1 ժամում 7 կմ եք քայլում, ապա կայրեք 400 կալորիա: Եվս 5 կիլոմետրը հավելյալ 300 կալորիա կայրի:

Եթե հետևողական լինեք և հստակ ծրագիր ունենաք, ապա արդյունքը սպասեցնել չի տա:

Այս հաշվարկները կօգնեն.

1,6 կմ = 2000 քայլ և 100 կալորիա

1 կգ = 7000 կալորիա

Մեկ շաբաթում 1 կգ նիհարելու համար անհրաժեշտ է օրական 1000 կալորիա կորցնել: Օրական 20000 քայլը կօգնի մեկ շաբաթում 1 կգ նիհարել:

Եվս մի քանի խորհուրդ.

– Մի´ օգտվեք հասարակական տրանսպորտից;

– Կարող եք երեխաներին դեպի դպրոց ուղեկցել;

– Աշխատանքի ոտքով գնացեք;

– Մի´ օգտվեք վերելակից:




Լրահոս