ՀԵԱԽ-ի մասնակցությամբ կայացել է Սևծովյան տարածաշրջանային համագործակցության երիտասարդական հավաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող Սևծովյան զարգացող տարածաշրջանային համագործակցության երիտասարդական հավաքը: Ծրագրին մասնակցել են երիտասարդության ազգային խորհուրդների և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ռումինիայից և Բուլղարիայից: Հավաքին Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը (ՀԵԱԽ) ներկայացրել են Աննա Մկրտչյանը, Հասմիկ Մարուքյանը և Հռիփսիմե Հովսեփյանը:

Հավաքի ընթացքում մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները իրենց կազմակերպությունների գործունության վերաբերյալ ելույթներ են ունեցել, կատարել են SWOT վերլուծություն երիտասարդության ազգային խորհուրդների ուժեղ ու թույլ կողմերի և հնարավորությունների ու սպառնալիքների վերաբերյալ:

Հաջորդիվ խմբային աշխատանքների միջոցով երիտասարդները փորձել են բացահայտել տարածաշրջանային համագործակցության հնարավոր ոլորտները և առաջարկել տարածաշրջանային համընդհանուր խնդիրների հիմնավոր լուծման ուղիներ:

Ծրագրի ավարտին կատարվել է համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքային բաժանում մասնակից երկրների ներկայացուցիչների միջև և կազմվել է առաջիկա ծրագրերի և աշխատանքների օրակարգը:

Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ




Լրահոս