
Սեպտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյին և գլխավոր քարտուղար Հովհաննես Գրիգորյանին։
Կարեն Միրզոյանը ողջունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի ներկայացուցիչների այցը Արցախ և բարձր գնահատել կազմակերպության հետևողական գործունեությունը՝ ուղղված եվրոպական հանրության իրազեկվածության բարձրացմանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ։ Կողմերը մտքեր են փոխանակել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։