Ի՞նչ ախտորոշմամբ է 8 ամսեկան եռյակը տեղափոխվել հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 12-ին  Բաբլոյան բժշկական կենտրոն են տեղափոխել  8 ամսեկան եռյակի, որոնց մոտ ախտորոշվել է աղիքային հիվանդություն:

ArmLur.am-ի թղթակցի հետ զրույցում, մինչև մեկ տարեկան երեխաների բաժնի մանկաբույժ  Մարիամ Օրդյանը նշեց,  որ  վիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով:  Նրա խոսքով հիվանդությունը բուժվում է ներերակային հեղուկների միջոցով` նայած  հիվանդության զարգացման մակարդակի:  Բժիշկը նաեւ հավելեց, որ վիրուսային հիվանդությունն արտահայտվում է փսխման,  ջերմության ձևով:

Մանկաբույժը մեզ հետ զրույցում կոչով  դիմեց  բոլոր մայրերին, որպեսզի հետևողական լինեն պատվաստումներին և  չվտանգեն իրենց երեխաների առողջությունը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս