Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է բոլոր պարգեւատրվածներին՝ նշելով, որ հոբելյանական այս տարում տեղի կունենան պարգեւատրման մի քանի հանդիսավոր արարողություններ:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անկախ, հզոր ու ինքնիշխան պետությունը բացառիկ արժեք է եւ մեր ժողովրդի անվտանգության ապահովման, նրա հարատեւման ամենահուսալի գրավականը: «Համոզված եմ, որ մենք կունենանք նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ: Համոզված եմ, որովհետեւ մեր ժողովուրդն ունի անսասան ոգի, անկոտրում կամք, մեծ աշխատասիրություն ու լավատեսություն, որոնք դրսեւորվում են ե՛ւ մարտի դաշտում, ե՛ւ խաղաղ պայմաններում»- նշել է Բակո Սահակյանը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ