Կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն. ՀՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կլինեն փոփոխություններ կառավարության կազմում։ Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ օրենքով սահմանված ժամկետներում կներկայացնեն կառավարության թեկնածուներին, սակայն խուսափեց անուններ նշելուց։ «Հաշվի առնելով, որ քննարկումները շարունակվում են, անուններ հրապարակելը կոռեկտ չէ»,- ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ էական փոփոխություններ լինելու են։

Նրա խոսքով, վարչապետ Կարեն Կարապետյանը կունենա լուրջ գործառույթներ, որպեսզօ կյանքի կոչի այն իդեաները, որոնց համար նա նշանակվել է վարչապետ։




Լրահոս