Հրաժարականից առաջ Հովիկ Աբրահամյանը վերջին լավությունն է արել Արմավիրի գեներալ մարզպետին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրաժարականից առաջ Հովիկ Աբրահամյանը վերջին լավությունն է արել Արմավիրի գեներալ մարզպետին։ Վերջին նիստին որոշել են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի՝ մարզպետի որդու, պաշտոնավարման ժամկետը երկարաձգել 4 տարով՝ մինչև 2020 թ. սեպտեմբերի 13-ը։

Ղահրամանյանները մեզանում պահանջված պաշտոնյաներ են, այդ է պատճառը, որ 67-ամյա մարզպետը դեռ շարունակում է պաշտոնավարել, թեև չի բացառվում, որ գնան սերնդափոխության՝ «յուրաքանչյուր ընտանիքից մեկ պաշտոնյա» սկզբունքի շրջանակներում»”

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս