
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը հղում անելով իր աղբյուրներին՝ տեղեկացրել էր, որ Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակներում Սերժ Սարգսյանը մի շարք դատապարտյալների ներում է շնորհելու: Մասնավորապես, նշվում են ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի եւ «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված դաշնակցական Արմենակ Մնջոյանի անունները:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որ 2012-ից յուրացման համար 13 տարվա ազատազրկման է դատապարտված, նույնպես Սերժ Սարգսյանից ներում է խնդրել: Նրան ներում շնորհել-չշնորհելը հատուկ հետաքրքրության առարկա է: Երբ Խաչիկյանի դեմ քրգործ հարուցվեց, լուրեր էին շրջանառվում, թե պատճառը եղել է այն, որ նա հանդգնել էր մի քանի պաշտոնյաների ներկայությամբ Սերժ Սարգսյանին հակաճառել: Նա Սարգսյանին հիշեցրել էր, որ հավելագրված ու այնուհետեւ գրպանված գումարների մասը կուսակցական գործերի վրա են ծախսվել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: