
ԱՄՆ-ն շարունակում է համատեղ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ, որպեսզի նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է Trend-ը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
Սեկուտան ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումն անփոփոխ կմնա:
«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Անցած շաբաթ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ այդ հարցով քննարկում անցկացրեց»,-ասել է Սեկուտան:
Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է տարածաշրջանում կայունություն ապահովել: