
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համաշխարհային առաջնորդների նիստ կհրավիրի, որպեսզի քննարկի գլոբալ միգրացիոն ճգնաժամը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:
Հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Աշխարհում քիչ երկրներ կան, որոնք իրենց վրա են կրում հարյուր հազարավոր մարդկանց, միլիոնավոր փախստականների բեռը, որոնք ստիպած են եղել լքել իրենց հայրենիքը՝ փորձելով թաքնվել բռնությունից»,-ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: