Լոս Անջելեսի Վուդլենդ-Հիլզ արվարձանում 37-ամյա հայ տղամարդ է մահացել ստացված հրազենային վնասվածքներից, հայտնում է Los Angeles Times-ը:
37-ամյա Հովիկ Կրբոյանի վրա կրակել են, երբ նա բացել է իր տան դուռը:
Պարբերականը նշում է, որ Կրբոյանը տանը եղել է կնոջ և դստեր հետ, նա բացել է տան դուռը, քանի որ պիցցայի առաքման էր սպասում:
Սակայն ինչպես հայտնել են իրավապահները՝ պիցցայի առաքիչի փոխարեն նրան մարդասպանն է դիմավորել:
Պարբերականը նշում է, որ տղամարդու վրա մի քանի անգամ կրակել են, ինչի հետևանքով նա մահացել է: Կինն ու դուստրը չեն տուժել:
Ոստիկանությունը ենթադրում է, որ զոհվածը ճանաչում էր մարդասպանին: