Մենք իսկապես պաշտպանել ենք վարչապետի նշանակումը և լիահույս ենք, որ այն խնդիրները, որոնք ծառացած են, վարչապետը գիտակցում է և ունի կարողություն այն լուծելու: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Նախորդ փորձերը նկատի ունենալով` այդ ամենը պետք է կատարվի կոնկրետ քայլերի միջոցով, և զերծ մնանք շոուների տրամաբանությանը համապատասխան տպավորություն ստեղծող քայլերից»,- նշեց նա:
Ռուստամյանն ընդգծեց, որ Կարեն Կարապետյանը պետք է ծանոթանա բոլոր ոլորտների կատարած աշխատանքներին: «Մեր երկրում այնքան լրջագույն խնդիրներ են կուտակված, որ դրանք պետք է օր առաջ լուծել: Մենք վստահում ենք ամբողջությամբ Արծվիկ Մինասյանին, եթե չի հավատում վարչապետը, որ նա գիտի, թող համոզվի», – հավելեց նա` անդրադառնալով երեկ կառավարության նիստում տեղի ունեցած այն դրվագին, երբ Կարապետյանը չհավատած իրենց դաշնակցական նախարարին: