
Երեք օր է, ինչ Կարեն Կարապետյանը նշանակված է վարչապետ, դեռ պետք է ներկայացնի ծրագիր, դա կտեսնենք: Չենք ուզում այս րոպեին գնահատական տալ, հաջողություն ենք մաղթում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց ԱԺ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
«Ուշագրավ հայտարարություն արեց, որ բիզնեսները չեն խլվելու, այսինքն` մինչ այժմ խլվել են: Եթե այդպես է, ուրեմն դա շատ բացասական է: Մենք մեր գնահատականները կտանք աշխատանքի ընթացքում», – հավելեց նա: