ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի կունենա ԱՄՆ-ի«Վարդանանց ասպետներ» կազմակերպության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանդիսությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 19:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա ԱՄՆ-ի «Վարդանանց ասպետներ» կազմակերպության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանդիսությունը (Իսահակյան փողոց, 1 շենք):

Հանդիսությանը կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:

Երեկոն կվարի Հայաստանի վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանը: Ելույթ կունենան երգիչներ Գևորգ Հաճեանը, Մրոն (Արսեն Գրիգորյան ), Մկրտիչ Մկրտիչյանը, «Ծաղկազարդ» երգչախումբը և այլք:

«Վարդանանց ասպետներ»-ը հիմնադրվել է 1916թ.՝ Հայոց ցեղասպանությունից անմիջապես հետո, 16 հայրենասերների կողմից, որոնց մեջ կային բժիշկներ, հոգևորականներ, ձեռներեցներ: Գլխավոր նպատակը Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին օգնելն էր,  լեզուն, մշակույթն ու կրոնը պահպանելը: 10 տարվա ընթացքում կազմակերպությունն իր մասնաճյուղերը բացեց նաև Կալիֆորնիայում:

Այսօր գործում են «Վարդանանց ասպետներ»-ի 24 և «Վարդանանց դստրեր»-ի 23 միավորներ ողջ Միացյալ նահանգների և Կանադայի տարածքում:




Լրահոս