Զիջումներից հրաժարումը Հայաստանին և Ադրբեջանին դեմ առ դեմ կթողնի. Վլադիմիր Ժարիխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխարտգործանախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ Մադրիդյան սկզբունքներն անհրաժեշտ է վերանայել:

«Քաղաքական նկատառումներով Երևանը պատրաստ չէ առաջարկված փոխզիջումների գնալ, որը թույլ կտա կարգավորել հակամարտությունը: Հայաստանի իշխանությունները ներկա փուլում պատրաստ չեն պատասխանատվություն ստանձնել փոխզիջումների համար: Նրանք կարծում են, որ չեն կարող հասարակությանը բացատրել Ղարաբաղի հարցով բավականին ցավոտ զիջումները: Սակայն Մադրիդյան սկզբունքներից հրաժարումը կարող է դադարեցնել բանակցային գործընթացը»,-Rusarminfo-ի հետ զրույցում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը:

Փորձագետը կարծիք է հայտնել, որ միջնորդ երկրները, որոնք մշակել են Մադրիդյան սկզբունքները և շատ ջանքեր ծախսել երկար տարիներ, կարող են դուրս գալ բանակցային գործընթացից՝ Հայաստանի և Ադրբեջանին հնարավորություն տալով դեմ առ դեմ քննարկել հակամարտության կարգավորումը:

«Տրամաբանությունը պարզ է. եթե դուք չեք ցանկանում տարիներով մշակված ծրագիր, ապա ինքներդ լուծել այդ խնդիրը: Այդ երկրները տարիներ և ջանքեր են ծախսել, որպեսզի համաձայնեցնեն Մադրիդյան սկզբունքները, ապա դրանք համաձայնեցրել կոնֆլիկտի մասնակիցների հետ: Իսկ այժմ Հայաստանը՝ հրաժարվելով դրանցից, ստիպված կլինի ամեն ինչ զրոյից սկսել, և բացառված չէ, որ բանակցությունները կընթանան արդեն առանց միջնորդների»,-նշել է Ժարիխինը:




Լրահոս