
ԱԺ ճեպազրույցների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ նորանշանակ վարչապետին և նշեց, թե նա կոռումպացված միջավայրում և օլիգարխիկ համակարգում նա ոչինչ անել չի կարող:
«Ժողովուրդը սիրում է փոփոխություններ, հույս ստանալ և բնական է, որ իշխանությունը ընտրություններից առաջ գնաց թարմացման օպերացիայի, որի իմաստն է՝ մի քիչ պակասեցնել ժողովրդի զզվանքն ու ատելությունը ընտրություններից առաջ»,-ընդգծեց նա:
Զուրաբյանն անդրադարձավ նաև նորանշանակ վարչապետի՝ մենաշնորհների դեմ պայքարի մասին հայտարարությանը և անընդունելի համարեց այն դիտարկումը, որ եթե մենաշնորհը ձևավորվել է ոչ ադմինիստրատիվ որոշումներով, մրցունակ միջավայրում դա ինքնին վատ չէ: