ԲՀԿ հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է, և նա ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից. Միքայել Մելքումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է և եթե նա ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից, ապա այն ռեսուրսը, որ նա դրել է  ԲՀԿ կայացման մեջ,   ոչ մեկ չի կարող ԲՀԿ-ից խլել: Այսօր  ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին ասաց  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Թե ի՞նչ է նշանակում, որ Գ. Ծառուկյանը «ժամանակավորապես» է հեռացել քաղաքականությունից, Մ.Մելքումյանը պարզաբանեց, որ Ծառուկյանն է որոշում կայացրել հեռանալու, հետագայում էլ ինքն է որոշելու.

«Դա իր որոշելիքն է: Մենք ապրում ենք ժամանակի և տարածության մեջ: Հարցը պետք է ուղղեք իրեն: Ավելին ասեմ` մարզերի մեծ մասում չգիտեն, որ Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել,  և ԲՀԿ-ն կապում են Գագիկ Ծառուկյանի անվան հետ: Ինքը կորոշի: Իր որոշումների մասին ինքն է հայտարարելու»:

Մ. Մելքումյանը չպատասխանեց հարցին, թե արդյոք վերադառնալիս Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին կհարցնի՞, քանի որ Սարգսյանի խոսքով է հեռացել.:«Կոռեկտ չէ, չեմ պատասխանում: Ինքն ինքնակամ է հեռացել»,-նշեց պատգամավորը:




Լրահոս