WTA. Ամսվա լավագույն թենիսիստուհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) ամփոփել է օգոստոս ամսվա լավագույն խաղացողի քվեարկության արդյունքները:

Նախորդ ամսվա լավագույն թենիսիստուհի է ճանաչվել Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, կոստառիկացի Մոնիկա Պուիգը, որը ստացել է 97 տոկոս ձայն: Գերմանացի Անժելիկ Կերբերը երկրորդն է (2 տոկոս), իսկ եռյակը եզրափակել է չեխ Կարոլինա Պլիշկովան (1 տոկոս):

«Ամսվա առաջընթաց» անվանակարգում հաղթել է  Պլիշկովան՝ հավաքելով 64 տոկոս ձայն: Լեհ Ագնեշկա Ռադվանսկան էլ ճանաչվել է ամսվա լավագույն հարվածի հեղինակ:




Լրահոս