ԱՊՀ ԱԳՆԽ-ն Համագործակցության ղեկավարների ստորագրման համար 16 փաստաթուղթ կներկայացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բիշքեկում ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստի արդյունքներով 16 փաստաթուղթ կներկայացվի Համագործակցության ղեկավարներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ղրղզստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

«ԱՊՀ պետությունների ղեկավարների ստորագրման համար 16 փաստաթուղթ կներկայացվի: Այդ թվում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հայտարարությունները Համագործակցության 25-ամյակի կապակցությամբ, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում հետագա համատեղ ջանքերը, Նյուրնբերգյան տրիբունալի աշխատանքի ավարտի 70-ամյակը, թմրանյութերի միջազգային խնդիրը, ժամանակակից իրողություններին Համագործակցության ադապտացումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նախագահները կդիտարկեն նաև 2017-2019թթ. ահաբեկչության և ծայրահեղականության այլ դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագիրը:




Լրահոս