
Սեպտեմբերի 17-ին, ժ. 12:00-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում (Հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ) տեղի կունենա հանդիպում ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի և «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցության պատվիրակության անդամների հետ:
Նշենք, որ 1921թ. Միհրան և Զաբել Կարագյոզյանները, ի հիշատակ իրենց վաղամեռիկ որդու՝ Հովարդի, հիմնադրեցին «Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցությունը»՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայ որբ և կարիքավոր մանուկների խնամքը, բուժումը և կրթությունը կազմակերպելու նպատակով:
2001թ-ից «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահն է Մայքլ Հարաթունյանը:
Այսօր Կարագյոզյան ընկերակցությունը Հայաստանում և Սփյուռքում շարունակում է իրականացնել անհրաժեշտ բժշկական ծրագրեր:
Այս օրերին Հայաստանում նշվելու է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցության հիմնադրման 95-ամյակը: