Ովքեր են ԿԸՀ անդամների պաշտոնում առաջադրված թեկնածուները և ինչով են նրանք հայտնի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ավարտվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոնում թեկնածուների առաջադրումների ժամկետը, և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացվել են յոթ թեկնածուներ։ Իսկ ովքեր են նրանք և ինչ ճանապարհ են անցել:

Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ-ում Մուկուչյանը սկսել է աշխատել դեռեւս 1996 թվականից։ Այդ թվականից մինչեւ 1998-թ. եղել է ՀՀ ԿԸՀ անդամ։ 1998-2000թթ. Մուկուչյանին տեսնում ենք ՀՀ վիճակագրության, վերլուծության եւ պետական ռեգիստրի նախարարի տեղակալ, այնուհետև ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչության պետ։ 2000-2003թթ. աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, պետական ռեգիստրի պետ: 2005-2007թթ. եղել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ։

2008-2010թթ. եղել է ՀՀ վարչական դատարանի նախագահ, իսկ 2010-2011թթ.` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ։ 2011թ. սեպտեմբերին Սերժ Սարգսյանի հրամանագրով Մուկուչյանը նշանակվել է ՀՀ ԿԸՀ անդամ, ապա ընտրվել է հանձնաժողովի նախագահ։ Տիգրան Մուկուչյանի աշխատանքային կենսագրության ուսումնասիրությունից պարզ երևում է, որ նա մշտապես եղել է իշխանության կողքին կանգնած։ Ընդ որում` կապ չունի` ով է եղել այդ իշխանության կրողը։

tigran mukuchjan

Լաուրա Գալստյան

Լ. Գալստյանը 1988թ. ավարտել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ապա ` 1991-1995թթ. աշխատել Հայկական Կարմիր Խաչի ընկերությունում` որպես հաշվապահ։ 1995-1997թթ. եղել է «Սփյուռ» ՍՊԸ-ի տնօրենի օգնական: Այնուհետեւ Գալստյանը աշխատել է տարբեր նախարարությունների աշխատակազմերում` 2003-2004թթ.` ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն, 2004-2006թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի աշխատակազմ, 2006-2011թթ.` ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ։

2011թ. Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԸՀ անդամ, ապա ` հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Նկատենք, որ այսպիսի աշխատանքային հարուստ կենսափորձ ունեցող տիկինը, միայն 2008թ. է ստացել իրավաբանի որոկավորում` ավարտելով Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

lal-thumb

Արմեն Սմբատյան

Արմեն Սմբատյանը ևս իրավաբանի որակավորում ստացել է բավականին ուշ. 2004-2007թթ. սովորել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական բաժնում` ստանալով իրավագիտության մագիստրոսի կոչում։ Մինչ այդ` 1994-1999թթ., Սմբատյանը սովորել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտում` ստանալով տնտեսագետի որակավորում։

Այնուհետև Սմբատյանին 2006-2007թթ. տեսնում ենք «Ազգային տարի» ՊՈԱԿ-ում, որպես աշխատակազմի ղեկավար-գլխավոր մենեջեր: Բացի այս եղել է Ֆրանսիայում Հայաստանի տարին ազդարարող «Շառլ Ազնավուր եւ ընկերներ» համերգի գլխավոր մենեջերր: Նկատենք, որ այս անձնավորությունը հին ընտրակեղծարար է համարվում: Վերջինս 2007 – 2011 թթ. այսինքն` ԿԸՀ անդամ դառնալը, եղել է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Գուցե հենց փորձառու ընտրակեղծարար լինելու շնորհի՞վ է նա երկու անգամ արժանացել ՀՀ վարչապետի շնորհակալագրին։ Ինչևէ. 2011թ. հուլիսին Սմբատյանին, Սերժ Սարգսյանի հրամանագրով, տեսնում ենք ՀՀ ԿԸՀ անդամ, այնուհետև քարտուղար։

armen-smbatyan

Սիլվա Մարկոսյան

Մարկոսյանը 1979-1985թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, որպես ինժեներ: 1985-1990թթ.` ինժեների մասնագիտությամբ աշխատել է Երևանի Էլեկտրաշարժիչների գործարանում: Մարկոսյանին 1998-2002թթ. տեսնում ենք արդեն ՀՀ ԿԸՀ անդամ: Նույն տարիներին` 1998-ից մինչև 2004թթ. այս տիկինը եղել է ՀՀ Նախագահի աշխատակազմում Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավուքների հարցերի հանձնաժողովի գլխավոր մասնագետ , իսկ 2004-2008թթ.` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական:

Ինժեների մասնագիտության տեր անձնավորությունը 2006թ.-ից մինչ օրս ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների մասնագիտական դասընթացների ուսուցանող է: 2007-2011թթ. եղել է ՀՀ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ, իսկ 2009-2011թթ` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ: Մարկոսյանը 2001թ. եղել է միջազգային դիտորդ Բելառուսի նախագահական ընտրություններում, իսկ 2003թ.` Ուկրաինայի նախագահական ընտրություններում: Նշենք, որ ինչպես ԿԸՀ անդամների մյուս թեկնածուները, այնպես էլ Մարկոսյանը, 2011թ. Սերժ Սարգսյանի հրամանագրով վերստին նշանակվել է ՀՀ ԿԸՀ անդամ:

siilva-markosyan

Նունե Հովհաննիսյան

ԿԸՀ-ի այս անդամը 1998-1994 թվականներին սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: 1988-1990 Գուգարք կոոպերատիվում աշխատել է բանվորուհի: Այնուհետև , 1990-1993 թթ , Հովհաննիսյանը աշխատանքի է անցնում Երևանի խորհրդային շրջանի ժողդատարանում` որպես դատական նիստերի քարտուղար:

1993-1995 թթ. Աշխատել ՀՀ գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովում որպես գործավար: Իսկ 1996 թ. այս տիկնոջը տեսնում ենք ԿԸՀ –ում որպես խորհրդատու, այնուհետև իրավաբանական անձ: Իսկ ավելի ուշ` 2014 թ, Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ԿԸՀ անդամ:

nune-hovhannisyan

Սեյրան Շահսուվարյան

Շահսուվարյանը ևս ԿԸՀ  հանձնաժողովի անդամների թվում է: Նա 2001-2011 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, ապա մամուլի ծառայության պետ: Շահսուվարյանը 1974 թ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում որպես ռեժիսոր:

Ավարտելուց հետո աշխատել է իր մասնագիտությամբ : Իսկ ահա ՀՀ պաշտպանության նախարարի քարտուղարի պաշտոնից հետո, Շահսուվարյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ԿԸՀ անդամ:

seyran-shahsuvaryan-600x450

Գեորգի Մարտիրոսյան

1998-2000թթ. ` սովորել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտում: 1989–1995թթ.` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետում:

Մարտիրոսյանը 1992 թվականից սկսած «Ղարիբյան», ապա «Կահույք» ՍՊԸ-ներում աշխատել է որպես իրավաբան, իսկ 1998-2001թթ. եղել է «ԷԼԳԱ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն: 2004-2007թթ.` այս անձնավորությունը եղել է «Կենտրոն» թաղային համայնք, իրավաբանական վարչություն գլխավոր մասնագետ: Մարտիրոսյանին այնուհետև տեսնում ենք մի շարք նախարարություններում` 2007 – 2009թթ. ՀՀ կրթության եւ գիտության նախարարի խորհրդական, 2010 – 2011թթ. ` ՀՀ Սփյուռքի նախարարությունում իրավաբանական բաժնի պետ:

2000թ.-ից մինչ օրս Փաստաբանների պալատի անդամ է: Բացի այս 2007-2011թթ.` Մարտիրոսյանին տեսնում ենք ՀՀ թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար: 2011թ. հուլիսին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԸՀ անդամ:

georgi-martirosyan

Արփինե Թովմասյան




Լրահոս