Ակնհայտ սուտ մատնության դեպք. քրեական գործով վկան հանիրավի մեղադրել է քննիչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով վկա Սերյոժա Սարգսյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեականպատասխանատվության մասին, հայտնել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչ Արթուր Սարգսյանը կեղծել է իր հարցաքննության արձանագրությունը:

Մասնավորապես՝ իր անվամբ լրացված հարցաքննության արձանագրությունում նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը, իսկ առկա ձեռագիր գրառումները իր կողմից չեն կատարվել:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի  314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործինախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են քրեական դատավարության մասնակից Ս. Սարգսյանի հաղորդման մեջմատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել էդատաձեռագրաբանական փորձաքննություն:

Նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Սերյոժա Սարգսյանի անվամբ լրացված հարցաքննության արձանագրությունում առկա ձեռագիր գրառումներն ու ստորագրությունները կատարվել են վերջինիս կողմից:

Այս կերպ՝ քրեական դատավարության  մասնակից  Ս. Սարգսյանը հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ քննչականկոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հերքվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչ Ա. Սարգսյանի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվել վերջինիսնկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով:

Միաժամանակ, ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս