
Ինչպես հայտնել էինք, այսօր առավոտից աղավնաձորցիները, ինչպես և խոստացել էին, անժամկետ փակել են գյուղի դպրոցը, մանկապարտեզը, գյուղապետարանը:
Գյուղի բնակիչ Հայկազ Ասատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այժմ հավաքվել են գյուղապետարանի դիմաց և որևէ նորության են սպասում: Այժմ այնտեղ է նաև գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը , իսկ մի որոշ ժամանակ առաջ էլ եկել է գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, ում հետ գյուղացիները բախումներ են ունեցել:
Հավելենք, որ գյուղացիները պատրաստվում են խնդիրը չլուծվելու դեպքում հինգշաբթի օրը բողոքի ցույցը շարունակել Երևանում: