
Սեպտեմբերի 16-ին ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանն ընդունեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Սիդորովին:
Հանդիպմանը քննարկվեց հոկտեմբերի 14-ին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և դրան նախորդող՝ կանոնադրական մարմինների նիստի օրակարգերում ներառված՝ ռազմական համագործակցությանն առնչվող փաստաթղթերի համաձայնեցման ընթացքը:
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև ՀԱՊԿ պաշտպանական բաղադրիչի հետագա զարգացման հեռանկարային ուղղություններին: