Վթարի է ենթարկվել 47 համարի երթուղայինը. 3 ուղևոր հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստավել, որ Երեւանի Նուբարաշենի աղբանոցից դեպի գերեզմաններ տանող հատվածում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են թիվ 47 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2601Տ համաարանիշի (վարորդ` 42-ամյա Մխիթար Ա.) եւ «ԶԻԼ 131» մակնիշի 517 LP 61 համարանիշի (վարորդ` 58-ամյա Դավիթ Ս.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան հոսանքազրկել են տեղի ուժերով եւ փակել գազի բալոնի փականը, ուղեւորներ 32-ամյա Ա. Զ.-ն, 29-ամյա Զ. Վ.-ն եւ 46-ամյա Կ. Վ.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «ԳԱԶել»-ի վարորդը, ով բախվել է «ԶԻԼ»-ի հետնամասին, իսկ «ԶԻԼ»-ն էլ վարել է ուսանող, ով վարելու պրակտիկ պարապմունքների էր մասնակցում:

Լուսանկարը` shamshyan.com-ի




Լրահոս