Ինչպես խամրած հագուստին նոր կյանք հաղորդել. խորհուրդներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցավոք սրտի, ժամանակի ընթացքում հագուստը գունաթափվում է և խամրում: Շատ տանտիրուհիներ փորձում են հագուստի փայլը վերականգնել տարբեր միջոցներով:

Սակայն պայքարի այդ մեթոդները հաճախ հանգեցնում են նրան, որ կտորը կրոցնում է իր ամրությունը և արագ պատռվում: Այժմ կներկայացնենք, թե ինչպես խամրած հագուստին  հաղորդել երկրորդ կյանք:

Ինչպես իրերին վերադարձնել ճերմակությունը

Ձեզ անհրաժեշտ կլինի`

Կալիումի պերմանգանատ (մարգանցովկա)

լվացքի օճառ

Աշխատանքի ընթացքը`

Նախապես պետք է հագուստը ջրի մեջ մանրակրկիտ լվանալ լվացքի օճառով, հատկապես ուշադրություն դարձնելով այն հատվածներին, որտեղ հետքեր կան: Այնուհետև անհրաժեշտ է պերմանգանատ լցնել բաժակով ջրի մեջ, պետք է ստացվի մուգ-յասամանի գույն:

Այնուհետև անհրաժեշտ է վերցնել տարա և այնքան ջուր լցնել, որ ամբողջությամբ իրերը ծածկվի: Այնուհետև անհրաժեշտ է ավելացնել պերմանգանատը և և խառնել ջուրը մինչև ստացվի միասեռ զանգված: Բոլոր գործողությունները կատարելուց հետո անհրաժեշտ է իրերը թողնեկլ տարայի մեջ երկու ժամ: Իսկ այդ ժամկետից հետո անհրաժեշտ է պարզաջրել այն տաք ջրով:




Լրահոս