
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերին կայցելի Ֆրանսիա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այս տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո, նման այց պլանավորվում է »,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ Դաշնային Խորհրդի խոսնակ Վալետինա Մատվիենկոն հայտնել էր, որ Պուտինը կայցելի Ֆրանսիա ֆրանսիական կողմի հրավերով:
Մատվիենկոյի խոսքով՝ չնայած գոյություն ունեցող դժվարություններին՝ ՌԴ և Ֆրանսիայի նախագահները մշտական երկխոսության մեջ են գտնվում և՛ «նորմանդյան քառյակ»-ի շրջանակներում, և՛ երկկողմ պլանով: