
Հայտնել էինք, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն իսկ մի շարք որոշումներ է կայացրել և փոփոխություններ կատարել կառավարության աշխատակազմում:
Այդ փոփոխություններն անդրադարձել են նաև պաշտոնյաների բարեկամների վրա: Մասնավորապես, աշխատանքից ազատվել է առողջապահության նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Դերենիկ Դումանյանի որդին` Գուրգեն Դումանյանը, ով զբաղեցնում էր աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:
Աշխատանքից ազատվել է նաև ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի եղբայրը` Կորյուն Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի պաշտոնը: Այս որոշումը դեռևս ներկայացված չէ վարչապետի որոշումների բաժնում, սակայն կառավարության կայքն ուսումնասիրելիս ամեն ինչ պարզ է դառնում: