Սեպտեմբերի 12-ին Բաբլոյան բժշկական կենտրոն են տեղափոխել 8 ամսեկան եռյակի, որոնց մոտ ախտորոշվել է ռոտավիրուսային վարակ:
ArmLur.am-ի թղթակցի հետ զրույցում, մինչև մեկ տարեկան երեխաների բաժնի մանկաբույժ Մարիամ Օրդյանը նշեց, որ վիրուսը տարածվում է օդակաթիլային և շփման ճանապարհով: Երեխաներն այս վիրուսով հիմնականում վարակվում են մանկապարտեզներում, սննդի, ջրի, ինչպես նաև կեղտոտ խաղալիքների միջոցով:
Մանկաբույժի խոսքով՝ հիվանդությունը բուժվում է ներերակային հեղուկների միջոցով` նայած հիվանդության զարգացման մակարդակի: Վիրուսային հիվանդությունն արտահայտվում է փսխման և լուծի ձևով:
Մանկաբույժ Մարիամ Օրդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիվանդությունը բուժելի է և կոչով դիմեց բոլոր մայրերին, որպեսզի հետևողական լինեն պատվաստումներին և չվտանգեն իրենց երեխաների առողջությունը:
Մանրամասներն՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան