Ով է Կարեն Կարապետյանի նոր գլխավոր խորհրդականը, և ինչ պաշտոններ է զբաղեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադեն հայտնել էինք, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կատարել է իր առաջին նշանակումը: Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է գլխավոր խորհրդական:

Ուսումնասիրելով Գագիկ Մարտիրոսյանի կենսագրական տվյալները` պարզ է դառնում, որ նա մինչ այժմ բազում պաշտոններ է զբաղեցրել և հարուստ կենսագրություն ունի:

martirosyan_13

1990 – 1993 թթ. եղել է ՀՀ շինարարության մինիստր, ՀՀ շինարարության նախարար,

1993 – 1995 թթ.՝ ՀՀ պետնախարար,

1995 – 1998 թթ՝ ՀՀ էներգետիկայի նախարար,

1998 – 1999 թթ.՝ ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար,

1999 թ.՝ ՀՀ վարչապետի խորհրդական,

2001 -2002 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդականի պարտականությունները կատարող,

2002 -2004 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ,

2004 -2008 թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմ` ՀՀ վարչապետի խորհրդական,

2008-2014թթ.՝ ITERA International Energy L.L.C (ք. Մոսկվա)` շինարարության և էներգետիկայի հարցերով փոխնախագահ

2014-2016թթ.՝ «Կապի նորարարական համակարգեր» ԲԲԸ (Սանկտ Պետերբուրգ)` խորհրդի նախագահ:

Նշենք, որ Մարտիրոսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` 2014 թվականի դեկտեմբերի 12-ի հրամանագրով պարգևատրվել է ՌԴ պետական պարգևով՝ Պատվո շքանշանով (Орден почета)։ Պարգևը Գագիկ Մարտիրոսյանին է շնորհվել «Սոչի-2014» օլիմպիադայի օբյեկտների շինարարական աշխատանքների կազմակերպմանն ակտիվ մասնակցելու համար։

Գագիկ Մարտիրոսյանը 65 տարեկան է:




Լրահոս