
Ֆուտբոլի Իրանի առաջնության 6-րդ տուրում «Փայքանը» տանը գոլազուրկ ոչ ոքի է խաղացել «Նաֆթայի» հետ: Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը «Փայքանի» կազմում փոխարինման է դուրս եկել 82-րդ րոպեին՝ առաջին խաղն անցկացնելով վնասվածքից հետո:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Հայրապետյանը բաց էր թողել Չեխիայի հավաքականի դեմ ընկերական խաղն ու դանիացիների հետ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի առաջին տուրի հանդիպումը: