
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Կովալենկո Շահգալդյանն այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից, սակայն պաշտոնական որոշումը դեռևս չկա: Նա խորհրդական էր նշանակվել 2014 թվականի մայիսին:
Նշենք, որ Շահգալդյանը նախկինում զբաղեցնում էր Կոտայքի մարզպետի պաշտոնը: