Երևանի Հանրապետության հրապարակում այսօր ժամը 12.00-ից մեկնարկել են ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի արարողության նախապատրաստական աշխատանքները:
Եվ եթե այլ առիթներով մայրաքաղաքում, մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանում, երթևեկությունը կաթվածահար է լինում տոնակատարությանը օրը միայն, ապա սեպտեմբերի 21-ի նախապատրաստական աշխատանքներից 5 օր առաջ արդեն իսկ անկազմակերպ վիճակն իրեն զգացնել է տալիս:
ArmLur.am-ի խմբագրություն քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր ստացվեցին այն մասին, որ արդեն մի քանի ժամ է՝ Կենտրոն համայնքում բառացիորեն տեղաշարժվելու որևէ հարմարություն գոյություն չունի:
Եվ թեև ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, թե որ հատվածներում կդադարեցվի երթևեկությունը, այդուհանդերձ, շատ ավելի բարեխիղճ կլիներ, եթե կազմակերպվածությունն ավելի պատշաճ իրականացվեր, և մարդիկ ստիպված չլինեին փաստի առաջ կանգնել: