Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 17-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ և քամու ուժգնացում` 15-18 մ/վ: 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-ին և 18-ի գիշերը կնվազի 1-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Երևանում՝
Սեպտեմբերի 17-ի գիշերվա առաջին կեսին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ: 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: