Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը հայտարարություն է տարածել։
«Արայիկ Խանդոյանը երբեւէ որեւէ աթոռի համար չի պայքարել:
Արայիկ Խանդոյանին տրված վստահության քվեն որեւէ մեկին չի փոխանցվելու կամ ժառանգվելու: Այդ քվեն պետք է ծառայի բացառապես ժողովրդին:
Ընտրություններում հաղթելը մեկ նպատակ է հետապնդում՝ հաստատել ժողովրդի անվերապահ Հաղթանակը:
Ցանկացած միջամտություն՝ ճնշում, ընտրակաշառք կամ այլն, որակվելու է որպես բռնություն Ժողովրդի Հաղթանակի եւ ազատ կամարտահայտության դեմ:
Որոշումը Ժողովրդինն է։
Մենք ընտրում ենք ազատությունը։
Ո՛չ ստրկությանը»,- ասվում է հայտարարոեւթյան մեջ։