«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի հրաժարականից ընդամենը մեկ օր առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Երկիր մեդիայի» եթերում վարչապետի հնարավոր պաշտոնանկության մասին ասել էր. «Չեմ կարծում, որ առանց մեր հետ խոսելու, այդ հարցը քննարկելու այդպիսի բան կատարվի, որովհետեւ վարչապետի փոփոխություն նշանակում է կառավարության վերանայում: Դա այն գլխավոր հարցերից մեկն է, որ կոալիցիոն գործընկերները պետք է նախապես միմյանց տեղեկացնեն»:
Հետագայում պարզվեց, որ Սերժ Սարգսյանը ոչ մեկին էլ ասելու բան չունի: «Ժողովուրդը»-ը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից փորձեց պարզել, թե իրենք, որպես իշխանական կոալիցիայի մաս կազմող ուժ, Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին երբ են իմացել: «Դե, հիմա ինչ կարեւոր է… բայց այնպես չի, որ չենք իմացել, կարծում եմ, որ առաջիններից ենք եղել, որ իմացել ենք»,- պատասխանեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: