ԱՄՆ-ն չի համագործակցի Ռուսաստանի հետ. Օբամա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խորին ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ սիրիական կառավարությունը արգելափակում է բնակչությանն ուղղված մարդասիրական օգնության տրամադրումը՝ չնայած տարածաշրջանում Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համաձայնություններից հետո բռնության մակարդակի նվազեցմանը: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, փոխանցում է Reuters-ը:

Ազգային անվտանգության Խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի աջակցում Ռուսաստանի հետ հետագա համաձայնությունները մինչ տարածաշրջանում չնկատվի բռնության նվազեցում և մշտական մարդասիրական օգնության տրամադրում:

Ավելի վաղ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել էր, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի հանդիպումը չեղյալ է հայտարարվել՝ կապված իրավիճակի հարցով համաձայնության մանրամասները բացահայտելու՝ ԱՄՆ-ի մերժման հետ:




Լրահոս