23-ամյա Նադյա Մուրադ Բասի Տագան նշանակվել է ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի վարչության դեսպան, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Time ամսագրին:
Եզդի քրդերի ներկայացուցիչ Նադյա Մուրադ Բասի Տագան գերեվարվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2014թ.:
Ամերիկյան պարբերականի տեղեկություններով՝ նա դարձել է առաջին մարդը, ով վերապրել է գերությունն ու նշանակվել նման պաշտոնի: Նրա նշանակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Նյու Յորքում ՄԱկ-ի շտաբ-բնակարանում: