Գևորգ Կոստանյանը կմնա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ըստ ամենայնի, կշարունակի մնալ մարդու իրավունքների եվրոպական դատարանում որպես ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ: Ինչպես հայտնի է՝ նա ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարականի դիմումը ներկայացրեց 2016 թվականի օգոստոսի 4-ին: Նրա փոխարեն Արթուր Դավթյանն արդեն նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ: Ու ենթադրվում էր, որ Կոստանյանը հրաժարականի դիմում կներկայացնի նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախկին գլխավոր դատախազը ցանկացել է նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից հրաժարվել, սակայն իշխանական վերնախավում նպատակահարմար չեն գտել նրան ազատել: Այսինքն` Գեւորգ Կոստանյանը կշարունակի մնալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս