
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խուան Բերնատը դարձել է անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր տրանսֆերային նպատակը, հաղորդում է Sport Mediaset-ը:
Իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան նրան ցանկանում է տեսնել մանչեսթերյան ակումբում ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: 23-ամյա Բերնատի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը: