Armenian text to speach

Որտեղ է այս օրերին գտնվում Րաֆֆի Հովհաննիսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վերջին շրջանում քաղաքական ասպարեզում տեղի ունեցող շրջադարձային իրադարձություններին այդպես էլ մասնակից չդարձավ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով վերջին ժամանակներն ավելի հաճախ ճամփորդում է, քան մնում երկրում:

Ո՞րն է քաղաքական դաշտում պասիվություն ցուցաբերելու պատճառը, եւ որտե՞ղ է այս օրերին գտնվում Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանից:

Պարզվում է` Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ում է: Իսկ թե ո՞րն է երկրից բացակայելու պատճառը, Սանասարյանը պատասխանեց. «Անձնական գործերով է գնացել, ռազմավարական կենտրոնի` «Օրրանի» հետ կապված որոշակի խնդիրներ լուծելու է գնացել»:




Լրահոս